«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Տարվա ամփոփում. թատրոնի հրաշքի սպասումով

Տարվա ամփոփում. թատրոնի հրաշքի սպասումով
25.12.2019 | 00:00

2019-ը թվականը Աբելյանցիների համար աշխատանքային բուռն ձեռքբերումների տարի էր։ Տարվա ընթացքում աբելյանցիներն ունեցան 113 ներկայացում, 8 առաջնախաղ և 26000 հանդիսատես։
Տարին թեև աչքի չի ընկնում որպես հյուրախաղային, այնուամենայնիվ, մարզի հանդիսատեսը հիմնականում հասցրել է դիտել Լոռու մայր թատրոնի խաղացանկային ներկայացումները. հյուրախաղեր ունեցել ենք Ստեփանավանում, Մարգահովիտում, Տաշիրում, Կաթնաջուր համայնքում, ինչպես նաև Իջևանում՝ «Քաղաքացու օր» տոնակատարության շրջանակում (8 ներկայացում)։


Հոկտեմբերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցեցինք Ղազախստանի Ակտաու քաղաքում կայացած «Աբիշ Ալեմի» միջազգային փառատոնին՝ ներկայացնելով Գ․ Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել» հոգեբանական դրաման։
Իսկապես, կարևոր ձեռքբերումների տարի էր։ Ոգևորիչ է հատկապես երիտասարդների եռանդը։ Այս տարի թատրոնը տվել է որակյալ և 21-րդ դարի պահանջներին հարիր ներկայացումներ՝ «Վարազդատ» (ռեժ.՝ Ն. Խեչումյան), «Անուշ» (ռեժ.՝ ՀՀ ժող. արտիստ, թատրոնի գեղ. ղեկ՝ Վ. Շահվերդյան), «Սմբակներ» աբսուրդի դրամա (բեմ.՝ Ա. Օսիպյան), «Ես միայն զանգահարելու եմ եկել» հոգեբանական դրամա (բեմ.՝ Մ. Մնացականյան), «Սե՞ր, թե՞ քուանշ» լիրիկական կատակերգություն (բեմ.՝ Ժ. Գաբրիելյաnն), «Գրիգոր Նարեկացու աղոթամատյանը» մոնոներկայացում՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի 80-ամյա հոբելյանին (ռեժ.՝ Վ. Շահվերդյան), «Թանկարժեք դիակ» կենցաղային կոմեդիա (բեմ.՝ Ա. Մխիթարյան) և «Բուրատինոյի ամանորյա արկածները» (ռեժ.՝ Ս. Սողոմոնյան)։ Հատկանշական է, որ ստեղծագործաբար համադրվել-ներդաշնակվել են ավանդականն ու նորարար մոտեցումները։


2019-ին թատրոնում ստեղծագործել են հիմնականում տեղի ռեժիսորները և դերասանները։ Հաջորդ տարի, սրան զուգահեռ, լինելու են սկզբունքային փոփոխություններ՝ հրավիրյալ ռեժիսորներ ու դերասաններ նույնպես կլինեն, որովհետև ձեռագրերի բազմազանությունը ենթադրում է առողջ գործընկերային հարաբերություններ, առողջ թատերարվեստ ունենալու նախադրյալներից է նաև, ինչպես նաև մշակութային քաղաքականության առաջնահերթություններից։
Շատ կարևոր է թատրոնում զարգացնել մշակութային ռազմավարության տրամաբանությունը՝ քաղաքակրթական համերաշխություն, միջազգային համակեցություն, լիիրավ մասնակցություն միջազգային մշակութային գործընթացներին, ներգրավվածության ակտիվացում, ազգային արժեհամակարգի և ինքնության պատշաճ ներկայացվածություն տարբեր հարթակներում, միջմշակութային կապերի արդիականացում, համագործակցային հնարավորությունների ընդլայնում։


Երբ որևէ թատրոն մեկնում է հյուրախաղի արտերկիր, առաջին հերթին պետք է մեկնի երկիր ներկայացնողի պատասխանատվությամբ՝ լիարժեք կիրառելով մշակութային դիվանագիտության ազդեցությունն ու նորմերը և նպաստելով Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը մշակութային համատեքստում։


2020-ի համար խնդրադրել ենք զբոսաշրջային ոլորտի պատասխանատուների հետ համագործակցության արդյունավետության բարձրացումը։ Ունենք խաղացանկային այնպիսի ներկայացումներ, որոնք կարելի է և պետք է ներկայացնել Հայաստան այցելող զբոսաշրջիկին, միայն թե պետք է ունենալ ճիշտ և նպատաուղղված գործիքակազմ՝ զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերություններին առաջարկելու։ Իհարկե, անելիքները դեռևս առջևում են։ Շատ կարևոր է, որ թատրոնն ունենա խելացի և գրագետ մարքեթինգային քաղաքականություն, գործընկերային ամուր հարաբերություններ և արդյունավետ փիար։ Վերջին հաշվով՝ փիարն ընդամենը հաջողված լուսանկարներ տարածելը և մի քանի տող գրելը չէ, այլ ձեռքբերված ամուր և առողջ գործընկերային հարաբերություններն են, որոնց արդյունքում ընդգծվում է փոխշահավետ հեռանկարը։
2020-ին թատրոնի շենքը կվերանորոգվի։ Աբելյանցիները սրան բավականին երկար են սպասել։ ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով Վանաձորի պետական թատրոնը կունենա գրեթե անճանաչելի փոխված, 21-րդ դարի պահանջներին լիարժեքորեն բավարարող շենք և լուսաձայնային տեխնիկա։


Մեկ-մեկ կատակով ասում եմ՝ խայտառակ եղանք՝ պարտք չունենք... Իսկապես, մարվել է 2018-ից ժառանգություն մնացած մինչև 4 մլն դրամի պարտքը․ Տարեմուտը ոչ միայն կդիմավորենք առանց պարտքի, այլև ամանորյա ներկայացման մեջ զբաղված ստեղծագործական աշխատակազմը, ինչպես նաև այն աշխատակիցները, ովքեր տարվա ընթացքում հատկապես աչքի են ընկել աշխատանքի նկատմամբ բարեխիղճ և պատասխանատու վերաբերմունքով, կունենան խրախուսական անակնկալներ:
Կունենանք նաև հիմնական միջոցների ձեռքբերում, ինչն առավել արդյունավետ և օպտիմալ կդարձնի ամենօրյա աշխատանքը։
Իբրև հավելում՝ շնորհակալ ենք այն բոլոր գործընկերներին, ում հետ համագործակցության արդյունքում ունենք այն, ինչ ունենք, իսկ 2020-ին ընդառաջ՝ մաղթում եմ, որ այն լինի արգասաբեր ու լուսառատ խաղաղության տարի, որ աստվածառաք սերն ու օրհնությունն անպակաս լինեն Հայաստան աշխարհից:


Լուսինե ՍԱՀԱԿՅԱՆ
Վանաձորի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Դիտվել է՝ 2072

Մեկնաբանություններ